Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Գերմանիան՝ աշխարհի չեմպիոն

Գերմանիան՝ աշխարհի չեմպիոն
14.07.2014 | 11:04

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում Գերմանիայի ընտրանին, ի հաշիվ լրացուցիչ ժամանակում խփած գոլի, որի հեղինակն է Մարիո Գյոթցեն, կարողացավ պարտության մատնել Արգենտինայի հավաքականին ու հռչակվեց աշխարհի չեմպիոն: Գերմանական ֆուտբոլի պատմության մեջ սա նմանատիպ չորրորդ արդյունքն է: Այս ցուցանիշով նրանք կրկնեցին իտալացիներին ու մեկ քայլի հեռավորության վրա են բրազիլացիներից: Գերմանացիները միաժամանակ դարձան առաջին եվրոպական թիմը, որը կարողացավ չեմպիոնության հասնել Ամերիկա մայրցամաքում անցկացված աշխարհի առաջնություններում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 698

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ